Ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ. Գևորգ Պապոյան

Ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ. Գևորգ Պապոյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունվարի 16-ին, հանդիպել է ԳԴՀ Զբոսաշրջության դաշնային ասոցիացիայի ղեկավար Ախիմ Վեհրմանի հետ։

Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և այս ուղղությամբ Գերմանիայի հետ համագործակցության նոր հնարավորությունները։

Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նպատակադրված է զարգացնելու զբոսաշրջության ոլորտի ներուժը համակարգված ներդրումների և ենթակառուցվածքների զարգացման միջոցով և ներկայում միջազգային գործընկերների աջակցությամբ կարևոր ներդրումներ են իրականացվում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման ուղղությամբ։
 
Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի գրավչության բարձրացմանը, Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ինչպես նաև զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավմանը։
 
Երկուստեք ընդգծվել է, որ երկու ուղղություններով խմբային այցելությունները ակտիվացնելու համար կարևոր է խրախուսել համագործակցությունը համապատասխան զբոսաշրջային ընկերությունների և ասոցիացիաների միջև։ Այս համատեքստում կողմերը դիտարկել են մասնավոր հատվածի և ԶԼՄ ներկայացուցիչների փոխճանաչողական այցերի կազմակերպման հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն