«Անհրաժեշտության դեպքում, Թբիլիսին կօգտագործի իր ներուժը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համար»․ Բոչորիշվիլի |azatutyun.am|

azatutyun.am: «Վրաստանը, անհրաժեշտության դեպքում, լիովին կօգտագործի իր ներուժը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար», – Բաքվում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին՝ Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բյարոմվի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Վրասատանի արտգործնախարարության փոխանցմամբ, ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։

«Վրաստանը միշտ հավատարիմ է եղել և կշարունակի լինել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: Այն միշտ պատրաստ է նպաստելու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», – ընդգծել է արտգործնախարարը:

Պաշտոնական Թբիլիսին բազմիսց հայտարարել է, որ պատրաստ է ակտիվ մասնակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, եթե լինի շահագրգռվածություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև