Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլի քաղաքում |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի Իմիշլիի շրջանում այսօր զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել։ Դրանք ծագել են այն բանից հետո, երբ ոստիկանության մեքենան վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբին, ինչի հետևանքով երկու անչափահաս զոհվել է։

Վթարի վայրում հավաքված տեղացիները շրջել են ոստիկանական մեքենան, կոտրել ապակիները, ապա երթով շարժվել դեպ շրջկենտրոն։

Ադրբեջանի ՆԳՆ պնդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև