Բայրամովը ԱՄՆ դեմոկրատ ադմինիստրացիային մեղադրել է կողմնակալության մեջ Հայաստանին աջակցելու առումով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը անդրադարձել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրմանը:

Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի  ցանկանում մեկնաբանել երկու երկրների միջև հարաբերությունները՝ միաժամանակ նշելով.

«Բայց 2024 թվականին մենք ականատես եղանք միակողմանի մոտեցման․ տեսել ենք Հայաստանին միակողմանի աջակցության փաստեր, հատկապես ԱՄՆ դեմոկրատական ​​վարչակազմի, բայց նաև որոշ եվրոպական մայրաքաղաքների կողմից։

Անցյալ տարվա ապրիլին պաշտոնական հանդիպում կայացավ ԱՄՆ պետքարտուղարի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։

Անընդունելի է իրենց միջնորդ անվանողների միակողմանի մոտեցումը, հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ինտենսիվ փուլում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն