Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Իդլիբում հրադադար կհաստատվի |ermenihaber.am|

ermenihaber.am։ Սիրիայի Իդլիբ նահանգում առաջիկայում նորից հրադադար կհաստատվի։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին, նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերը օգոստոսի 31-ի առավոտից միակողմանիորեն կդադարեցնեն կրակը ապառազմականացված գոտի համարվող Իդլիբում։

Օգոստոսի սկզբից Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել է ռազմական գործողությունները Համա և Իդլիբ նահանգներում՝ զինյալներին մեղադրելով հրադադարի պայմանները խախտելու մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև