ՀՀ վարչապետը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս՝ մասնակցելու համաշխարհային տնտեսական ֆորումին։

Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետն այսօր մասնակցում է Ազգայի ժողովի հարցուպատասխանին, Դավոս կատարվելիք այցը նախատեսված է հունվարի 23-ին»,-նշեց Բաղդասարյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ երկրների ղեկավարների միջև տնտեսական ֆորումի շրջանակներում հնարավոր հանդիպումներին և այցի մասին այլ լրացուցիչ տեղեկատվությանը՝ խոսնակը նշեց, որ վարչապետի աշխատակազմի լրատվության և հանրային կապերի վարչությունը պատեհ պահին կհրապարակի այցի մանրամասները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով