2025-01-23-23303164-3e27-4901-a3d0-5da3854f9d7e.jpeg

Վլադիմիր Վարդանյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ռազմավարական, տնտեսական համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 23-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ողջունելով դեսպանին՝ Վլադիմիր Վարդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա քաղաքական բարձրաստիճան երկխոսությունը:

Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծել է երկու երկրների միջև բազմոլորտ ձևաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

Անդրադառնալով նախկինում կատարված աշխատանքներին՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական, ռազմավարական, տնտեսական համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն