Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ

Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի շինարարների միության (ՀՇՄ) անդամների հետ՝ քննարկելու շինարարության ոլորտի զարգացմանն ուղղված հարցերը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Էդգար Զաքարյանը և Լիլյա Սիրականյանը։ Այս մասին տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հանդիպման օրակարգը ներառում էր տնտեսության արդիականացման և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների քննարկում։
 
Անդրադարձ է կատարվել նորարարական ծրագրերի իրականացման և տնտեսական աճի համար ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծման մեխանիզմների լավարկմանը։
 
Նախարարը խոսել է պետական աջակցության միջոցառումներից և ընդգծել է, որ նախարարությունը դրական է վերաբերվում բոլոր այն փոփոխություններին, որոնք կնպաստեն ինչպես շինարարական ոլորտի, այնպես էլ ընդհանուր տնտեսական զարգացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև