Առնվազն 12 մարդ է զոհվել հնդկական Kumbh Mela փառատոնի ժամանակ |hy.armradio.am|

hy.armradio.am: Ավելի քան12 մարդ է զոհվել հնդկական Kumbh Mela փառատոնում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:

Միջադեպը տեղի է ունեցել, երբ որոշ ուխտավորներ փորձել են ցատկել ոստիկանական բարիկադների վրայով՝ հասնելու համար Հնդկաստանի ամենասուրբ Գանգես, Յամունա ու առասպելական Սարասվաթի գետերի միավորման կետին՝ Սանգամ Նոսին: Մարդիկ հավատում են, որ գետում լողալը կմաքրի իրենց մեղքերը և կօգնի հասնել փրկության։
Չորեքշաբթին նշվում է որպես Մաունի Ամավասյա՝ լուռ ինքզննման օր, որը ճանաչվել է փառատոնի ընթացքում գետում ընկղմվելու ամենակարևոր օր:

BBC-ն նշում է, որ Հնդկաստանում հաճախակի են տեղի ունենում նման միջադեպեր, որոնք հանգեցնում են նաև մարդկային զոհերի: Հիմնական պատճառը կրոնական միջոցառումներին, փառատոներին մարդկանց չափազանց բարձ մասնակցությունն է։ Անբավարար վերահսկողությունը նման աղետներն անխուսափելի են դարձնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով