Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններ են ընթանում |factor.am|

factor.am: Ադրբեջանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են ընթանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ քվեարկությունը տևելու է մինչև ժամը 19։00-ն։ Ընտրություններն ընթանում են 118 ընտրատարածք ընդգրկող 5846 ընտրատեղամասերում։

685 մունիցիպալիտետներում 8071 տեղի համար պայքարում է 16,092 թեկնածու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին կարող է մասնակցել 5,961,987 ընտրող։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդենմասնակցել է քվեարկությանը։ Նա քվեարկել է Բաքվի Սաբայիլի թիվ 7 ընտրատարածքում։


Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter