ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները հավաքականի գլխավոր մարզչի մի քանի թեկնածուի հետ

ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՖՖ-ն:

«Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝  գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։

ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»,- ասված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով