Օդի աղտոտվածության հետ կապված խնդրով աշխատանքային խումբ է ձևավորվել. վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նախաձեռնել է օդի աղտոտվածության խնդրի լուծման ուղղությամբ ակտիվ քայլեր։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օդի հետ կապված խնդրով աշխատանքային խումբ է ձևավորվել։ Ես հանձնարարական եմ տվել, որ շատ ինտենսիվ աշխատեն փոխվարչապետը, շրջակա միջավայրի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը։ Իսկապես, այդ խնդրի վերաբերյալ նամակների շատ մեծ հոսք եղավ։ Ես անկեղծ եմ ասում, այդ նամակներից եմ իմացել այդ խնդրի մասին։ Շատ եմ անհանգստացել»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով