Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռը մխրճվել է քաղաքի խիտ բնակեցված տարածքի մեջ |factor.am|

factor.am: Հունվարի 31-ի երեկոյան Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել Learjet 55 բժշկական տարհանման ինքնաթիռը, որում եղել է վեց մարդ․ գրում է Ազատություն Ռ/Կ-ի ռուսական ծառայությունը։

Reuters-ը, վկայակոչելով Jet Rescue-ին, որին պատկանել է ինքնաթիռը, հայտնում է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ՝ հիվանդ մի երեխա  և նրա մայրը: «Այս պահին մենք չենք կարող հաստատել որևէ մեկի ողջ մնալու մասին», – ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ինքնաթիռը մխրճվել է քաղաքի խիտ բնակեցված տարածքի մեջ, ինչի հետևանքով հրդեհներ են առաջացել, կան վիրավորներ։ NBC News-ը հայտնում է, որ տեղի առնվազն վեց բնակիչ հոսպիտալացվել է։ Ֆիլադելֆիայի քաղաքապետ Շերել Փարքերն ասել է, որ «վնասվել են մի քանի տներ և մեքենաներ», սակայն զոհերի թիվը հայտնի չէ:

Jet Rescue-ի ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ ինքնաթիռը պետք է տուն տաներ երեխային հիվանդանոցից դուրս գրվելուց հետո: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով