ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուն այսօր կժամանի Հայաստան |aysor.am|

aysor.am: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը այսօր կայցելի Հայաստան,  ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ի շարունակություն Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը», –  ասաց Ա.Նաղդալյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով