Սրբուհի Գալյանն ու դեսպան Պատրիկ Սվենսոնին անդրադարձ են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը

Սրբուհի Գալյանն ու դեսպան Պատրիկ Սվենսոնին անդրադարձ են Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ 

Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման ուղղությամբ Շվեդիայի Թագավորության կողմից աջակցության տրամադրման հնարավորությունը:

Անդրադարձ է եղել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը:

Հիշեցնենք, որ SIDA-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտն աջակցում է իրավական կրթության զարգացմանը, քրեակատարողական ծառայողների վերապատրաստմանը մարդու իրավունքների ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության իրականացմանը, խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմերի կատարելագործմանը: Քննարկվել են նաև Թրանսփարենսի ինթերնեյշնլ կազմակերպությանը SIDA-ի տրամադրած աջակցության շրջանակներում վերջիններիս ու նախարարության համագործակցության խորացման հարցերը՝ հիմք ընդունելով նախարարության հակակոռուպցիոն ոլորտի առաջնահերթությունները: Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասնել է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին առնչվող տեղեկություններ: Այս համատեքստում քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներով առկա հանձնառություններին վերաբերող տվյալներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն