Ռուսաստանի ՆԳՆ-ը հաղորդում է ԿԸՀ նախագահի վրա հարձակման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ անցած գիշեր անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովայի վրա:

Հաղորդագրության համաձայն՝ հանցագործը եղել է դիմակավորված, տուն է ներխուժել տան բացօթյա պատշգամբից, մի քանի անգամ հարվածել տանտիրուհուն ու փախուստի դիմել:

Հարուցվել է քրեական գործ ավազակային հարձակման հատկանիշներով: Թե որոնք են հավանական դրդապատճառները՝ հաղորդագրությունը չի հստակեցրել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև