ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահն ու Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 6-ին այցելել է Ֆլանդրիայի խորհրդարան:

«Ալեն Սիմոնյանը Ֆլանդրիայի խորհրդարանի նախագահ Ֆղեյա Ֆան Դեն Բոսխի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,-հայտնում են ՀՀ ԱԺ-ից: 

Զրուցակիցների քննարկումների կենտրոնում են եղել նաեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային զարգացումներին եւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին վերաբերող հարցերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն