Թրամփը Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի |tert.am|

tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի, գրում է The Wall Street Journal-ը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությանը հղումով:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են ֆրանսիական «թվային հարկի» շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Առաջնորդները պայմանավորվել են նաև Պարսից ծոցում նավագնացության և առևտրի ազատությանը սպառնացող Իրանի գործողությունները խափանելու անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով