2025-02-14-c872be24-1822-4d2c-ae72-57f4acf7b7b0.jpeg

ՀՀ իշխանությունների խնդիրն է հանրությանը տեղյակ պահել ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետևանքների մասին. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Նորմատիվ-իրավական բազան և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձաբար բացառող բնույթ:

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը:

Նրա խոսքով՝ Հայասատնի իշխանությունների խնդիրն ու պատասխանատվությունն է այդ մասին տեղյակ պահել հանրությանը, ինչպես նաև ներկայացնել այդ քայլի բոլոր հետևանքները և «լինել անկեղծ»:

Զախարովայի խոսքով՝ բացի գործընթացի նրբությունները բացահայտելուց, ՀՀ իշխանությունները պետք է խոսեն նաև այլ երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում ունեցած փորձի մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն