Մյունխենում մեկնարկել է Ուկրաինայի նախագահի և ԱՄՆ փոխնախագահի հանդիպումը |factor.am|

factor.am: Մյունխենում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

Հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զելենսկիի և Վենսի հանդիպումը հետաձգվել է մի քանի ժամով։ Դա պայմանավորված էր այն բանով, որ ուկրաինական կողմը լրամշակել է ԱՄՆ-ի հետ գործընկերության հուշագիրը և այն այսօր փոխանցել ամերիկյան կողմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով