Անգոլայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ավգուստո Դա Սիլվա Կունիային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը Հայաստան-Անգոլա հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, ադամանդագործության, կարողությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով