Դրական քննարկումներ պատերազմող ազգի խիզախ առաջնորդի հետ. Քելոգը՝ Զելենսկու հետ հանդիպման մասին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Քիթ Քելոգն առաջին անգամ մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը:

«Երկար և հագեցած օր` Ուկրաինայի բարձրագույն ղեկավարության հետ։ Ընդարձակ և դրական քննարկումներ պատերազմող ազգի խիզախ առաջնորդի և նրա ազգային անվտանգության տաղանդավոր թիմի հետ»,- գրել է Քելոգը X-ի միկրոբլոգում:

Ուկրաինայի նախագահը, մեկնաբանելով Քելոգի հետ հանդիպումը, նշել էր, որ այն «վերականգնում է հույսը»:

Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն անվանել էր «բռնապետ» և մեղադրել Ուկրաինայում պատերազմի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով