2025-02-22-bd2e400e-5d66-4da5-b870-b82de4e3a98d.jpg

«Համաս»-ը շարունակում է ազատ արձակել իսրայելցի պատանդներին |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածը վերահսկող պաղեստինայն «Համաս» շարժումն այսօր ևս երեք իսրայելցի պատանդ է ազատ արձակել՝ Նուսերյաթ բնակավայրում կայացած արարողության ժամանակ նրանց փոխանցելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին։

Ազատ արձակված Էլիա Քոենը, Օմեր ՇԵմ-Տովը և Օմեր Վենկերտը գերեվարվել էին 2023-ի հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի դեմ «Համաս»-ի հարձակման ընթացքում։

Այսօր ավելի վաղ Ռաֆահում ազատ են արձակվել ևս երկու իսրայելցի պատանդներ՝ 2023-ին գերեվարված Թալ Շոխամը և 2014 թվականից Գազայում գտնվող Ավերա Մենգիստուն։

Լուսանկարում՝ երեք նոր ազատ արձակված իսրայելցի պատանդներն են/AFP

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն