2025-02-27-22ae12a6-ee0f-44f2-922e-ae05fdf0f924.jpg

Անկարայում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռակողմ ռազմավարական գործընկերության հարթակի կարևորությունը։

«Այս երակողմ ռազմավարական գործընկերությունը նպաստում է տարբեր նախագծերի իրականացմանը՝ ի շահ ավելի լայն տարածաշրջանի», – Անկարայում հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։

Հանդիպման հստակ օրը Բոճորիշվիլին չի նշել։

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափով հանդիպումների հիմքը դրվել է 2012 թվականի հունիսին Տրապիզոնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն