Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ:

ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն