Ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը |azatutyun.am|

azatutyun.am։ Այսօր ուժի մեջ է մտել Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկրորդ փաթեթը:

Մոսկվայի դեմ պատժամիջոցների այս փաթեթը սահմանվել էր պաշտոնաթող ռազմական հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման պատճառով:

Պատժամիջոցների մասին հրամանագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր օգոստոսի սկզբին:

Պատժամիջոցների նոր փաթեթով սահմանափակվում են Ռուսաստանի պետական պարտքի շուրջ իրականացվող բոլոր գործողությունները միջազգային շուկայում: Ամերիկյան բանկերն այլևս չեն կարողանա Ռուսաստանի պետական պարտքի շուրջ գործարքներ կնքել ինչպես նաև վարկեր տրամադրել Ռուսաստանի կառավարությանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter