2025-03-05-1dcb52b0-0c01-4b5f-a1f0-c071d13db15a.jpeg

Քաղաքապետարան. «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» էջը կեղծ է

Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու հիշեցնում, որ  թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։

«Հորդորում ենք չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները»,-նշում են քաղաքապետարանից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն