Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Մոսկվայի շրջանում կան զոհ և տուժածներ |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանների վրա ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը` վիրավորվել, տելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

«Այսօր՝ առավոտյան ժամը 4-ին, անօդաչուների զանգվածային հարձակում է եղել Մոսկվայի ու Մոսկվայի շրջանի վրա։ Այս պահին հայտնի է միայն Լենինյան քաղաքային շրջանում և Դոմոդեդովոյում մեկ զոհի և երեք վիրավորի մասին»,- գրել է նա։

Վորոբյովը հայտնել է, որ ԱԹՍ-ների բեկորներն ընկել են Ռամենսկի շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի վրա, որտեղ վնասվել է 19–ից 22-րդ հարկերում գտնվող առնվազն յոթ բնակարան։ Նշված բնակարաններից տարհանվել է 12 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Նրանց մի մասը տեղավորվել է հարևան գիմնազիայում, մյուսներն այժմ բարեկամների մոտ են ապաստանել։

ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել «Վնուկովո» օդանավակայանում։ Ավելի վաղ հաղորդվել էր ժամանակավոր սահմանափակումների մասին նաև մոսկովյան «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում։

«Դոմոդեդովո» օդանավակայանում, սակայն, արդեն իսկ վերսկսել են էլեկտրագնացքների շարժը դեպի Մոսկվա, իսկ առաջիկա ժամերին ընթացքում երթևեկությունն ամբողջապես կվերականգնվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով