2025-03-12-9db926d7-2417-4cfc-88e2-a9d581579ad9.jpg

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման ծրագրային համակարգի ներդրման ընթացքի վերաբերյալ։

Հաշվապահական հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրումն իրականացվում է ժամանակացույցի համաձայն, և նախատեսվում է գործընթացն ավարտել 2025 թվականի վերջին, որից հետո պաշտպանության նախարարության հաշվապահական հաշվառումն ամբողջովին կկատարվի էլեկտրոնային համակարգով՝ համաձայն Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման մասին օրենքի և ստանդարտների։

Շնորհանդես-քննարկմանը մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ հաշվեքննիչ պալատի, ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն