Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-ից 20 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի․ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի ղեկավար, Վայոց Ձորի նախկիին մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր Ջերմուկում Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց իր տեսակետը Ամուլսարի հանքի վերաբերյալ։

«Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-ից 20 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի։ Ինչ փորձագիտական եզրակացություն էլ փորձեն անել, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չանդրադառնա։ Էլ չեմ ասում հանքաքարի փոխադրումը, գրունտային ճանապարհները, աղմուկը։ Այս քաղաքը ժամանակակից քաղաք է, միջնադարյան քաղաք չէ,1930-ական թվականներին են այս քաղաքը կառուցել ջրի վրա։ Ու Հայաստանում միակ կուրորտն է եղել, որ միութենական նշանակություն է ունեցել։ Միութենական կուրորտ նշանակում է, որ քաղաքի էական շառավղով, կարծեմ՝ 50-ից 60 կմ, որևէ հանքարդյունաբերություն և ծանր մետաղակերտման արդյունաբերություն չպետք է լինի։ Այսինքն՝ որպեսզի այս քաղաքը որպես կուրորտ գոյություն ունենա, իր շրջակա միջավայրը պետք է նպաստավոր լինի»,- մասնավորապես ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով