Պետք է հնարավորություն տալ Ամուլսարը շահագործելու․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։

– Պարո՛ն Ղալումյան, վերջին օրերին շատ են խոսում Ամուլսարի թեմայով։ Ձեր դիրքորոշումն այս հարցում ո՞րն է։

– Ես խորը մասնագիտական գիտելիքներ չունեմ այս հարցում, բայց որքան հասկանում եմ վերջին ուսումնասիրությունների արդյունքում իհարկե վերջնական մասնագիտական կարծիք հայտնելու իրավունք չունեմ, բայց պետք է հնարավորություն տալ շահագործելու։

– Չէ՞ որ բնապահպանները, բնակիչները մտահոգություններ ունեն այն մասին, որ կան ռիսկեր։

– Ամբողջությամբ կիսում եմ, դրա համար էլ այս խորը ուսումնասիրությունը պետք էր, որ արվել է կառավարության որոշմամբ։ Վերջնական չէ կարծիքս, բայց իմ կարծիքով պետք է նայել այդ տեսակյունից։

– Այսինքն՝ կո՞ղմ եք հանքի շահագործմանը։

– Ամբողջությամբ տեսակետ հայտնել չեմ կարող, որովհետև ամբողջությամբ տեղյակ չեմ, ես արձակուրդում եմ, Հայաստանում չեմ, պրոցեսի մեջ չեմ։ Բայց այդ վերջին ուսումնասիրության եզրակացությունը անտեսել, իմ կարծիքով, չի լինի, մանավանդ որ «Լիդիան»-ը հնարավորություն ունի արբիտրաժային դատարանում վիճարկելու այդ որոշումը, և պետությունը ընկնի խոշոր գումարային տուգանքների տակ։ Իհարկե, առաջնահերթ համարում եմ բնապահպանական իրավիճակը, որը կարծես թե, ըստ այդ եզրակացության, այնքան էլ վտանգված չէ։

– Շատ բնապահպաններ և Ամուլսարի շրջակա բնակավայրերի բնակիչներ չեն վստահում փորձաքննությանը։ Այս մասին ի՞նչ կասեք։

– Փորձաքննությանը չվստահելու հիմքեր են պետք, որպեսզի կարծիք հայտնեն։ Այդ բնակչությունը սկզբնական շրջանում շատ խաղաղ է եղել, և ոչ մի դիրքորոշում չի հայտնել։ Վերջին պահին փորձել դրանով զբաղվելը խնդիր է առաջացնում պետության համար։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով