Ոսկեղեն, անշարժ գույք, մեքենաներ և 58 ֆիլիպինյան պեսո. Գյումրիի քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն |civilnet.am|

civilnet.am: Գյումրիում՝ Հայաստանի երկրորդ քաղաքում, մարտի 30-ին կանցկացվեն արտահերթ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ։ ՍիվիլՆեթը վերլուծել է քաղաքապետի թեկնածուների հայտարարագրերն ու պարզել՝ ով է նրանցից ամենահարուստը։

Մարտուն Գրիգորյան՝ ամենահարուստ թեկնածուն

Գյումրիում քաղաքապետի թեկնածուներից ամենահարուստը Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն է։ Նա ունի 190 մլն դրամ և 20 հազար դոլար։ Գրիգորյանը նաև հայտարարագրել է բնակելի տուն, հողամասեր Գյումրիում և բնակարաններ Երևանում։

Կարեն Սիմոնյան՝ «Մայր Հայաստանի» գործարարը

Գրիգորյանին զիջում է «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանը։ 39-ամյա գործարարն իր միջոցներից միայն մեկ միլիոն դրամն է անկանխիկ պահում, մնացածը՝ կանխիկ։ Ընդհանուր առմամբ, նա ունի 150 մլն դրամ, 15 հազար դոլար, 8 հազար եվրո, 980 հազար ռուբլի։ Սիմոնյանը 50-100 տոկոս բաժնեմաս ունի «Կումայրի գրուպում», «Քարհատ մեքենա» ՓԲԸ-ում և «Էկոնովա» ՍՊԸ-ում։ Նա ունի նաև 6 միավոր անշարժ գույք Գյումրիում՝ արտադրամասեր, բնակարան, պահեստ ու կաթսայատուն, ինչպես նաև վարում է 2015-ի BMW։

Ռուբեն Մխիթարյան՝ երրորդը ցանկում

«Իմ հզոր համայնք»-ից Ռուբեն Մխիթարյանն ունի 41 մլն դրամ և 67 հազար դոլար։ Նրա եկամուտները ձևավորվել են իրեն պատկանող «Վառուվի» ՍՊԸ-ից․ հաշվետու տարում ստացել է ավելի քան 3 միլիոն դրամ աշխատավարձ և 43 միլիոն դրամ շահաբաժին։ Մխիթարյանը նաև առանձնատուն ունի Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։

Սարիկ Մինասյան․ ՔՊ թեկնածուի ունեցվածքը

«Քաղաքացիական պայմանագրից» Սարիկ Մինասյանն ունի 19 մլն դրամ, 3,500 եվրո և 6,000 դոլար։ Նրա եկամուտները ձևավորվել են Միասնական սոցիալական ծառայությունում աշխատավարձից՝ տարեկան շուրջ 5 մլն դրամ։ Մինասյանը ստացել է նաև ավելի քան 3 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկ և ունի մեկ բնակարան Գյումրիում՝ համատեղ սեփականության իրավունքով։

Վարդան Ղուկասյանի ոսկեղենն ու մեքենան

Կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի դրամական միջոցները կազմում են 4 մլն դրամ, 6,000 եվրո և 3,500 դոլար։ Նա ունի ոսկյա ժամացույցներ, ադամանդե մատանիներ ու ոսկյա ապարանջաններ։ Ղուկասյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Ալեքսպոլ» ՍՊԸ-ում, ստացել է 530 հազար դրամ թոշակ։ Ունի հողամաս, երկու բնակելի տուն և առևտրի համալիր Գյումրիում, վարում է 2005-ի արտադրության BMW։

Լևոն Բարսեղյանի հավաքածուները

Եվրադաշինքից Լևոն Բարսեղյանն ունի 29 մլն դրամ, 4,200 եվրո, ավելի քան 3,500 դոլար և 58 ֆիլիպինյան պեսո։ Նրա եկամուտներն են․ ԱՁ-ից՝ շուրջ 10 մլն դրամ, «Ժուռնալիստների ասպարեզ» ակումբից՝ 4,5 մլն դրամ, YouTube-ից՝ 2,000 դոլար, ինչպես նաև 4 մլն դրամ նվիրատվություններ։ Բարսեղյանն ունի Գյումրիում բնակելի տուն, հողամասեր, Լոռու մարզի Վահագնի գյուղում հողատարածքներ։ Նա հայտարարագրել է 22 մլն դրամի գծանկարների հավաքածու, 18 մլն դրամի գրքերի հավաքածու և 9 ու 8 մլն դրամի հնաոճ իրերի ու մետաղադրամների հավաքածուներ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով