Ադրբեջանի բանակի զինծառայողները հայտնվել են ձնահյուսի մեջ և կորել |factor.am|

factor.am: Ադրբեջանական բանակի զինծառայողներ Ռուսլան Գամիդովը և Ալի Իմանովը, վերադառնալով Գետաբեյի շրջանում տեղակայված իրենց հերթապահ կետից, մառախլապատ եղանակային պայմաններում ձնահյուսքի մեջ են հայտնվել։

Այս մասին ասվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ Նշվում է, որ չնայած դժվարանցանելի տեղանքով բարձր լեռնային գոտում եղանակային անբարենպաստ պայմաններին՝ անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ որոնողական աշխատանքներ՝ զինծառայողներին հայտնաբերելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև