Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումներին |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին։ Մեզ տեղեկացրել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա, իհարկե, ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար»,- ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է Մոսկվայի դիրքորոշումը, որ Հարավային Կովկասի երկրների խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի շրջանակում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն