Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործեն առանց նոր փորձաքննության. «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյան |tert.am|

tert.am։ Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործեն առանց նոր փորձաքննության: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը:

Փորձաքննության վերաբերյալ պատգամավորը նշեց, որ շատ նեղ մասնագիտական խնդիր է, բայց իր կարծիքով՝ փորձաքննության անհրաժեշտություն չկա:

«Ես կողմ եմ, որ Ամուլսարը շահագործեն առանց նոր փորձաքննության»,- ասաց Գևորգյանն ու հավելեց, որ հիմա բոլոր փաստերը բավարար են շահագործման համար:

Գևորգյանը հիշեցրեց՝ վարչապետն արդեն ասել է, որ փաստերն ուղարկվել են Շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի պարզվի՝ Էլարտի լրացուցիչ փորձաքննության արդյունքում նոր ՇՄԱԳ-ը պարտադիր է, թե ոչ:

Հիշեցնենք, որ մինչև սեպտեմբերի 4-ը Շրջակա միջավայրի նախարարությունը որոշում կկայացնի, թե արդյոք Ամուլսարի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նոր փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ՞:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով