Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահին

Մարտի 24-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
 
Կարճատև զրույցի ընթացքում նախագահ Ալ-Սիսին շնորհավորել է դեսպան Արմեն Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման գործում։
 
Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն