ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում |news.am|

news.am։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 27-ին եւ կանցկացվի Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում, հաղորդվում է ՀԱՊԿ կայքում:

«Օգոստոսի 28-ին Ղրղզստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Աման Մամբեթսեիթովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը: Քննարկվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը նախատեսված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վերհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով