Ռուբիոն ու Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը, որպես ռազմավարական գործընկերներ, համաձայնել, որ էսկալացիան անընդունելի է․ Պետդեպ |factor.am|

factor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին մանրամասներ է ներկայացրել Պետքարտուղարությունը։

Պետդեպի մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը, որպես ռազմավարական գործընկերներ։

«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և ընդգծել տևական խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը դադարեցնելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում բերելու  համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու  ՀՀ վարչապետը համաձայնել են, որ Հարավային Կովկասում էսկալացիան ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն