Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի հիմք ու առիթ չկա. Ռուբեն Ռուբինյան |news.am|

news.am: Պատերազմի վտանգ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, այնպես էլ վաղը կա, պատերազմի առիթ չկա և հիմք չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը նման միջոցներով փորձում է ճնշել, որպեսզի հավելյալ նախապայմաններով պայմանագիրը ստորագրվի, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա մենք քաղաքագիտական վերլուծության մեջ մտնենք: Հարցնում եք՝ վտանգ կա՞, վտանգ միշտ էլ կա: Չէինք ասի, որ վտանգը ավելի շատ է, քան երեկ, բայց այդ վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին:

Բայց մենք ի՞նչ ենք անում, մենք շարժվում ենք խաղաղության ուղղությամբ, սա է պատճառը նաև, որ այդ թվում մեր ջանքերով խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է իր ստորագրմանը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter