Փաշինյանի կարծիքով՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի:

«Առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ՝ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Սակայն ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանում էլ չկա քաղաքական որոշում, որ իրենք սկսում են մի ուրիշ շարժում, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու և այլ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից Հայաստանի տարածք արտահանելու մասին», – հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արցախյան ազատագրական շարժումը մեկնարկել է1988-ի փետրվարին:

Բաքուն Երևանից շարունակում է պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն ավելի վաղ ասել էր՝ Երևանն արդեն հայտնել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին, սակայն «ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո։

Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Փաշինյանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»:

Արտգործնախարար Միրզոյանն էլ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև