2025-04-02-27b0b5e7-da5f-4ce9-8eb3-1b70c576c140.jpg

Ապրիլի 1-ին դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը

Ապրիլի 1-ին դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը վտանգելու կամ մեծ զոհաբերությունների գնով։ 19 տարվա ընթացքում խիզախության պարգև է հանձնվել 200 կնոջ՝ ավելի քան 90 երկրից։
Արարողությունը հյուրընկալել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն