Արցախցիներին հրավիրել են Կառավարություն՝ քննարկելու նրանց պահանջները

Արցախցիներին հրավիրել են Կառավարություն՝ քննարկելու նրանց պահանջները

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին հրավիրել են Կառավարություն՝ հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, տեղեկանում ենք խորհրդի ֆեյսբուքյան էջից։ Հանդիպումը կայանալու է այսօր ժամը 17:00-ին։ Քննարկվելու են արցախցիների պահանջները։

Խորհրդից նաև հայտնում են, որ այդ առթիվ՝ ժամը 17:00-ին տեղի է ունենալու ինքնաբուխ հավաք Կառավարության առջև՝ հանրայնորեն վերահաստատելու արցախցիների պահանջները:

«Հանդիպման ավարտից հետո Խորհրդի ներկայացուցիչները դուրս կգան և կիրազեկեն հավաքի մասնակիցներին բանակցությունների արդյունքների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն