Պռոշյանի բնակիչները բացեցին ճանապարհը․ վաղը նրանց կընդունեն կառավարությունում |factor.am|

factor.am: Երևան-Աշտարակ ճանապարհը շուրջ 2 ժամ փակ պահելուց հետո Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները այն բացեցին՝ պայմանով, որ վաղն իրենց Կառավարությունում ընդունելու են։ Այս մասին Factor.am-ին հայտնեց համայնքի բնակիչներից Սերգո Հովհաննիսյանը։ 

Նրա փոխանցմամբ՝ վաղն իրենց  պահանջների վերաբերյալ դիմում են հանձնելու թե՛ Կառավարությանը, թե՛ Երևանի քաղաքապետարանին։

«Երևան քաղաքը ավարտվում է հենց այստեղ, մենք պահանջում ենք, որ 25 համարի ավտոբուսը  հասնի Երևան- Աշտարակ ճանապարհի սկզբնամաս։ Եթե մեր պահանջը չիրականացնեն, ավելի մեծ թափով ենք բողոքի ակցիաներ իրականացնելու»,- բնակիչների պահանջը փոխանցեց Հովհաննիսյանը։

Նշենք, որ վաղ առավոտյան գյուղացիները փակել էին Երևան- Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որ 25 և 59 համարների ավտոբուսները չհանվեն երթուղուց։ Նրանք նաև հանդիպում էին պահանջում  Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կոտայքի մարզպետի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև