Դատարանն արդարացրեց վարչապետի ուղղությամբ խնձոր նետած արցախցուն |azatutyun.am|

azatutyun.am:Դատարանն արդարացրեց ամիսներ առաջ վարչապետի ուղղությամբ կարմիր խնձոր նետած արցախցի Ալբերտ Առստամյանին:

Իրավապահները 71-ամյա տղամարդուն մեղադրում են խուլիգանության հոդվածով:

Նա ավելի վաղ չէր հերքել՝ իններորդ հարկից խնձոր է նետել, բայց ոչ թե հենց իրենց բակում գտնվող վարչապետի վրա, այլ այդ ուղղությամբ։ Դատավորին բացատրել էր՝ բողոքի ակցիա է արել՝ օրինակ վերցնելով Հայաստանում անցկացված ակցիաներից։ Նույն այդ օրերին, օրինակ, եվրոպամետներն էին բողոքել Բելառուսի դեսպանատան առջև, կարտոֆիլ, ձու և լոլիկ նետել շենքի վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով