Դմիտրիևն Ուիթքոֆի հետ բանակցություններն արդյունավետ է որակել |azatutyun.am|

azatutyun.am: Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքովի նախօերին տեղի ունեցած բանակցությունները տևել են ավելի քան չորս ժամ, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։

Բանակցություններն ընթացել են նախագահական գրադարանի շենքում՝ փակ դռների հետևում, օրակարգի հիմնական թեման՝ Ուկրաինայում տիրող իրավիճակն էր, հաղորդում է լրատվամիջոցը։

Նախօրեին ավելի վաղ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էր հանդիպել Ուիթքոֆի հետ։

Դմիտրիևը թեև բանակցություններից մանրամասներ չի ներկայացրել, սակայն դրանք արդյունավետ է որակել։

«Արդյունավետ քննարկումներ Սթիվեն Ուիթքոֆի հետ», – X-ում գրել է Դմիտրիևը։

Լուսանկարը՝ Reuters:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով