Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակիչում |armsport.am|

armsport.am: Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում զիջեց բուլղարացի Կիրիլ Միլովին 1-2 հաշվով։

Վաղն Արթուրը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլիին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով