Գլխավոր դատախազությունը պահանջում է Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Ավետիսյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 2,3 միլիոն ԱՄՆ դոլար

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 10-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի նախկին ղեկավար Գվիդոն Աղվանի Ավետիսյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • 5 անշարժ գույք՝ Գեղարքունիքի մարզում.
  • 1 շարժական գույք.
  • 1 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի 1 փոխառության պահանջի իրավունք.
  • 137 միլիոն 935 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
  • 189 միլիոն 821 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2006-2023 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով