ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատարը քննարկել են ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ապրիլի 15-ին հանդիպել է Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլիուսի հետ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիները քննարկել են պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։ 

Իր հերթին, Անդրյուս Կուբիլիուսը մանրամասն ներկայացրել է պատշպանության և ռազմաարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։

ԱԽ քարտուղարը գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն