2025-04-21-798796d2-52ce-462a-86d4-62ea6c0cb3a6.jpg

Նուբարաշեն ՔԿՀ-ում դատապարտյալ է ինքնասպան եղել |tert.am|

tert.am: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է ինքնասպան եղել: Այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿԾ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

«Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։

Անմիջապես կանչվել է շտապօգնություն։ Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասաց Նավիկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն