ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով․ հաշվետվությունների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 23-ը

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով, որով էլ պայմանավորված հաշվարկ-հաշվետվությունների վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 23-ը։

«ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը 2025 թվականի ապրիլի 21-ին աշխատել են խափանումներով։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ապրիլի 23-ը ներառյալ:

Կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար», – նշված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով